Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Պրիպյատի շրջանի և Բելառուսի հետ սահմանի հատվածի նկատմամբ
Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Պրիպյատի շրջանի և Բելառուսի հետ սահմանի հատվածի նկատմամբ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը։
Ուկրաինացի զինվորականները Պրիպյատում բարձրացրել են երկրի դրոշը։
«Մենք շարունակում ենք կատարել առաջադրանքները։ Միասին՝ դեպի հաղթանակ, փառք Ուկրաինային», – ասվում է ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ: