Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ հունվարի 8-ին ռուսական հրթիռային հարձակման ժամանակ 51 հրթիռից կարողացել են խոցել միայն 18-ը
Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ հունվարի 8-ին ռուսական հրթիռային հարձակման ժամանակ 51 հրթիռից կարողացել են խոցել միայն 18-ը

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ հունվարի 8-ին Ռուսաստանի հրթիռային հարձակման ժամանակ 51 հրթիռից կարողացել են խոցել միայն 18-ը։

Ըստ իրենց իսկ հաղորդումների՝ բոլոր խոցված հրթիռները թեւավոր հրթիռներ են եղել։ Բացի այդ, արձակվել են յոթ S-300/S-400 զենիթային կառավարվող հրթիռներ, չորս աերոբալիստական ​​հրթիռներ՝ «Կինժալ», ութ թեւավոր հրթիռ «Խա-33» և երկու կառավարվող ավիացիոն հրթիռ «Խա-31 Պի», վեց բալիստիկ «Իսկանդեր» հրթիռ:

Ինչպես պարզաբանել են Ուկրաինայի զինված ուժերում, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված մեծ թվով բալիստիկ հրթիռներ հնարավոր է խոցել միայն «Պատրիոտ» տեսակի զենիթահրթիռային համալիրով։

Ինչպես գիտեք, հունվարի 8-ին ռուսական հարձակման թիրախ են դարձել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի և Խմելնիցկի շրջանների կարևոր ենթակառուցվածքները, արդյունաբերական, քաղաքացիական և ռազմական օբյեկտները: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով չորս մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։