Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել գիշերը Ռուսաստանի կողմից արձակված «Շահիդ» տեսակի 29 անօդաչու թռչող սարքերից 28-ը
Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 29 «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք, ուկրաինական օդուժին հաջողվել է խոցել դրանցից 28-ը։
Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։
«Մարտի արդյունքում 28 «Շահեդ» ենք խփել Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Չերկասիի, Խերսոնի և Կիրովոգրադի մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Խարկովում հրդեհ է բռնկվել «Շահիդներից» բեկորների անկման հետևանքով, տուժել է յոթ մարդ։
Նրա խոսքով՝ վնասվել է 25 բեռնատար և ավտոբուս, ինչպես նաև երեք մասնավոր ավտոմեքենա։