Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը հրթիռներ էր տեղափոխում

14:31, 24.01.2024

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը հրթիռներ էր տեղափոխում։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ հիմնվելով Ուկրաինայի զինված ուժերում սեփական աղբյուրի վրա։

Ուկրաինայի Զինված ուժերը լրատվամիջոցին հայտնել են, որ «ԷՍ-300» տիպի հրթիռները տեղափոխվում են ինքնաթիռով։

Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ փոխանակման նպատակով «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխում են ուկրաինացի ռազմագերիներին։

Նմանատիպ