Ուկրաինայի Զինված ուժերը հայտնում են, որ գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ «Շահիդ» տիպի 17 անօդաչու թռչող սարքերով և 6 հակաօդային կառավարվող հրթիռներով
Ուկրաինայի Զինված ուժերը հայտնում են, որ գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ «Շահիդ» տիպի 17 անօդաչու թռչող սարքերով և 6 հակաօդային կառավարվող հրթիռներով։ Ըստ իրենց իսկ տվյալների՝ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել դրանցից տասը։
«Ընդհանուր առմամբ արձանագրվել է 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի և վեց S-300 զենիթային կառավարվող հրթիռների հարձակում: Մարտական գործողությունների արդյունքում Ուկրաինայի տարբեր շրջաններում ոչնչացվել է տասը անօդաչու թռչող սարք»,- ասված է Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, օկուպանտները անօդաչու սարքերով հարձակվել են Դոնեցկի և Խերսոնի շրջանների քաղաքացիական օբյեկտների վրա։