Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են Ուկրաինայի շրջանների ուղղությամբ արձակված «Շահիդ» տեսակի 13 անօդաչու թռչող սարք և վնասազերծել 860 ռուս զինվորի
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են Ուկրաինայի շրջանների ուղղությամբ արձակված «Շահիդ» տեսակի 13 անօդաչու թռչող սարք և վնասազերծել 860 ռուս զինվորի

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցել են Զապորոժիայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջանների ուղղությամբ գործարկված «Շահեդ» տեսակի բոլոր 13 անօդաչու թռչող սարքերը։ Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի զինված ուժերը։

Բացի այդ, խոցվել է Բելգորոդի ուղղությամբ արձակված երկու զենիթային կառավարվող հրթիռ և երեք «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։

Զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացիները վնասազերծել են 860 ռուս զինվորականի։ Ռուսական կողմի ընդհանուր կորուստը հասել է 445 900 զինվորի։