Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Ռուսաստանի կողմից օկուպացված Զմեյինի կղզուն
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Ռուսաստանի կողմից օկուպացված Զմեյինի կղզուն

«Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ «Զմեյինի» կղզում Ուկրաինայի կողմից հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել են «Ստրելա-10» զենիթահրթիռային երեք համակարգեր և կապի սարքավորումներ։

Ըստ ուկրաինական կողմի՝ հարվածների հետևանքով կորուստները կան նաև կղզում տեղակայված ռուս զինվորականների թվում։

«Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ կղզու վրա հարձակումից հետո Սև ծովում ակտիվացել է ռուսական նավատորմը։ Հրամանատարության տվյալներով՝ ռուսները փորձում են նավակներով տարհանել կղզում մնացած անձնակազմին, մինչդեռ սուզանավերը և այլ ռազմանավերը պահպանում են հրթիռային հարվածների պատրաստությունը։

«Զմեյինի» կղզին պատերազմի սկզբին գրավել էին ռուսները։ Սկզբում հաղորդվում էր, որ այնտեղ բոլոր զինվորները զոհվել են, սակայն ավելի ուշ Ուկրաինայի նախագահը լրատվամիջոցներին հայտնել է, որ ռուսները սպանել են ուկրաինացի զինվորներից մի քանիսին, մի քանիսին գերել են։