Ուկրաինայի ժողովրդի աջակցության ծրագրի մասին տեղեկատվությունը սխալ է տարածվում և նպատակ ունի ապատեղեկացնել հանրությանը. Թբիլիսիի քաղաքապետարան
Ուկրաինայի ժողովրդի աջակցության ծրագրի մասին տեղեկատվությունը սխալ է տարածվում և նպատակ ունի ապատեղեկացնել հանրությանը. Թբիլիսիի քաղաքապետարան

Ուկրաինացի ժողովրդին օգնության ծրագրի մասին տեղեկատվությունը սխալ է տարածվում և նպատակ ունի ապատեղեկացնել հանրությանը,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիները ֆինանսական օգնություն կստանան այս տարվա հուլիսի 15-ից՝ ընտանիքի համար 300 լարի, անձին՝ 45 լարի։ Բացի այդ, քաղաքապետարանը հայտարարում է, որ միջազգային կազմակերպությունները (World Vision և UNHCR) դիտարկում են մեկ անձի համար 235 լարիի օգնության փաթեթը։

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով ցանկանում ենք արձագանքել ուկրաինացի ժողովրդին օգնության ծրագրին վերաբերող լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը։ Ցավոք, տեղեկատվությունը սխալ է տարածվում և նպատակ ունի ապատեղեկացնել հանրությանը։

Ինչպես գիտեք, ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Թբիլիսիի քաղաքապետարանը գործարկել է հատուկ ծրագիր՝ Վրաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր մեզ են դիմում բնակարանի խնդրանքով, տեղավորվում են տարբեր հյուրանոցներում, օրական երեքանգամյա սնունդով։

Ծրագրի շրջանակներում Թբիլիսին արդեն հյուրընկալել է ավելի քան 5100 մարդու, որից ավելի քան 2300-ը տեղավորվել է մայրաքաղաքի 40 հյուրանոցներում։ Այդ նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն. լարիի, իսկ ամսվա վերջին գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի։

Նշված ծրագիրը Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է այս տարվա մարտին և կշարունակվի մինչև օգոստոսի 1-ը։

Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 1254 որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիները այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 300 լարի և մարդուն 45 լարի։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունները (World Vision և UNHCR) դիտարկում են մեկ անձի համար 235 լարիի օգնության փաթեթը:

Ելնելով վերոգրյալից՝ 2022 թվականի հուլիսի 31-ին Թբիլիսիի քաղաքապետարանը կդադարեցնի ընթացիկ ծրագիրը»,- ասված է հաղորդագրությունում։