Ուկրաինայի ժողովրդական պաշտպանը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին գերիների փոխանակում տեղի կունենա
Ուկրաինայի ժողովրդական պաշտպանը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին գերիների փոխանակում տեղի կունենա

Ուկրաինայի ժողովրդական պաշտպանը չի բացառում, որ առաջիկա շաբաթների ընթացքում կրկին տեղի կունենա գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ըստ Դմիտրո Լուբինեցի՝ այս հարցի շուրջ Մոսկվայի հետ բանակցություններում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել, թեև գործընթացը կարող է ցանկացած պահի ընդհատվել։

Լուբինեցը խոսել է նաև երեկ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման ժամանակ ազատ արձակված անձանց մասին՝ նշելով, որ նրանցից ոմանք նույնիսկ մեկուկես տարի են անցկացրել ռուսական գերության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են ավելի քան 200 ռազմագերիների։ Ինչպես հայտնել են Կիևում, Ուկրաինա վերադարձած բանտարկյալներից 130-ը ծառայում են երկրի զինված ուժերում, 55-ը՝ Ազգային գվարդիայում, 38-ը՝ սահմանապահ ծառայությունում և մեկ ոստիկան։ Ազատ են արձակվել նաև վեց քաղաքացիական անձինք։ Դրա դիմաց Կիևը Ռուսաստանին է հանձնել 248 բանտարկյալի։