Ուկրաինայի խորհրդարանը պատերազմական դրությունը երկարաձգել է մինչև ամառվա վերջ
Ուկրաինայի խորհրդարանը պատերազմական դրությունը երկարաձգել է մինչև ամառվա վերջ

Ուկրաինայի խորհրդարանը երկարաձգել է պատերազմական դրությունը մինչև ամառվա վերջ։ Որոշմանը կողմ է քվեարկել 320 պատգամավոր։ Այսօր Ուկրաինայի խորհրդարանը նույնպես կողմ է արտահայտվել համընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգմանը մինչև օգոստոսի 23-ը։

Նշենք, որ Ուկրաինայի Ռադայի նիստը ժամանակավորապես դադարեցվել է օդային հարձակման մասին ազդանշանի պատճառով և պատգամավորները գնացել են ապաստարան։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով խորհրդարանի պատգամավոր Օլգա Սովգիրայի տեղեկատվության վրա։

Տեղեկությունը հաստատել է նաև Ռադայի պատգամավոր Ռոման Գրիշուկը։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանը քննարկում էր երկրում պատերազմական դրության երկարաձգման հարցը։ Ավելի վաղ Ռադայում ելույթ են ունեցել Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները։

Ուկրաինայի զգալի հատվածում ավիահարվածի տագնապի ազդանշան է հնչել։