Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման պատճառով Լեհաստանն ակտիվացրել է սեփական ավիացիան
Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման պատճառով Լեհաստանն ակտիվացրել է սեփական ավիացիան։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը։
Ինչպես նշել են լեհ զինվորականները, նրանք վերահսկում են Ռուսաստանի ինտենսիվ հարվածները «այդ թվում՝ Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին»։
Ըստ լեհական տվյալների՝ ռուսական ավիացիայի նմանատիպ ակտիվացում, որի ժամանակ հարվածներ են հասցվել Արևմտյան Ուկրաինայում, վերջին անգամ գրանցվել է հուլիսի 8-ին։ Այնուհետև Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում գործեց Կիևի վրա, որի արդյունքում զոհեր կան:
Լեհ զինվորականները նշել են, որ իրականացվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես հայտնի է, ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Կիևի որոշ շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը, Վոլինի շրջանի Լուցկ քաղաքում վնասվել է բազմահարկ շենք։