Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումից հետո Պրահայում ՌԴ դեսպանատան ստենդին կարմիր հեղուկ են ցողել
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումից հետո Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը լցվել է արյուն խորհրդանշող կարմիր հեղուկ։ Այս մասին տեսանյութ է տարածվում սոցցանցերում։
Շրջանառվող տեսանյութում երեւում է, թե ինչպես են տղամարդն ու կինը կարմիր հեղուկ լցնում ՌԴ դեսպանատան շենքի մոտ տեղադրված ստենդի վրա։
Տեսանյութում երեւում է, որ դեպքից հետո իրավապահները գնում են իրենց մոտ։
Տեղեկության համար՝ միայն Կիևում հուլիսի 8-ին Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 27 մարդ է զոհվել։ Ուկրաինայում զոհերի ընդհանուր թիվը հասնում է 41-ի։