Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, ավելի քան 120 մարդ վիրավորվել է
Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, ավելի քան 120 մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվածների ամենամեծ թիվը Կիեւի Շևչենկոյի շրջանում է, որտեղ փլատակների տակից հանվել է ինը մարդու դի, իսկ ութ մարդ փրկվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զապոռոժյեում մահացել է 8 մարդ, վիրավորվել՝ 13 մարդ։
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ գիշերվա ընթացքում ռուսական ուժերը կիրառել են 158 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որից 87 թեւավոր հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է պաշտպանական համակարգի կողմից։
Օրվա ընթացքում ռմբակոծվել է նաեւ Չերկեսի շրջանի Սմելի գյուղը, որտեղ վիրավորվել է վեց մարդ, վնասվել է 12 բնակելի տուն։