Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում Դմիտրի Կուլեբան և Անդրեյ Երմակը Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններ են վարում
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում Դմիտրի Կուլեբան և Անդրեյ Երմակը Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններ են վարում:
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի արտաքին գործերի նախարարության վրա։
Գործակալությունը նշում է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինա-Հունգարիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Մինչ այդ կողմերը հայտարարեցին, որ Ուժգորոդում նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վոլդիմիր Զելենսկու և Վիկտոր Օրբանի հանդիպման նախապատրաստման հարցը։