Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների վարչապետների միջեւ:

Դենիս Շմիգալը հաջողություն է մաղթել Գիորգի Գախարիային և համոզմունք հայտնել, որ երկու երկրների գործընկերությունն էլ ավելի կխորանա:

Զրույցը նվիրված էր Վրաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական կապերին և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը:

Վարչապետները նշել են, որ Վրաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր եվրոպական նկրտումներ, ինչպես նաև մարտահրավերներ և ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը երկու երկրների հետագա զարգացման համար:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: