Ուկրաինայի վարչապետ. Ուկրաինան և Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն
Ուկրաինայի վարչապետ. Ուկրաինան և Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն

Ուկրաինան և Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն», – Twitter-ի իր պաշտոնական էջում այսպես է արձագանքում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցին:

Դենիս Շմիգալը նշում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարի հետ քննարկել են երկու երկրների համագործակցության ոլորտները:

«Ուկրաինան ու Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ մենք քննարկեցինք համագործակցության ոլորտները՝ օգնելու մեր երկրներին հասնել այդ նպատակին: Ուկրաինա-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը  պետք է դառնա երկխոսության հարթակ», – նշում է Ուկրաինայի վարչապետը: