Ուկրաինայի տասը շրջաններ տուժել են ռազմական գործողություններից, մենք ազատագրել ենք 1027 քաղաք և գյուղ, 2610-ը դեռ ռուսական օկուպացիայի տակ են. Վոլոդիմիր Զելենսկի
Փետրվարի 24-ից Ուկրաինայի տասը շրջաններ տուժել են ռազմական գործողություններից, մենք ազատագրել ենք 1027 քաղաք և գյուղ, 2610-ը դեռ գտնվում է ռուսների օկուպացիայի տակ։ Այս մասին իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ակտիվորեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ մասնակցելու Շվեյցարիայի Լուգանո քաղաքում նախատեսված հատուկ համաժողովին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի վերականգնմանը։
«Անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել այն ամենը, ինչ ոչնչացրել են օկուպանտները, այլև ստեղծել նոր հիմք մեր կյանքի համար, Ուկրաինայի համար՝ անվտանգ, ժամանակակից, հարմար, առանց խոչընդոտների։ Սա հսկայական ներդրումներ է պահանջում՝ միլիարդներ, նոր տեխնոլոգիաներ, լավագույն փորձ, նոր ինստիտուտներ և, իհարկե, բարեփոխումներ: Փետրվարի 24-ից հետո ռազմական գործողությունների պատճառով տուժել է տասը շրջանների տարածքը։ Այս ընթացքում ազատագրվել է 1027 քաղաք և գյուղ, 2610-ը դեռ գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, և դրանց մեծ մասը վերականգնման կարիք ունի»,- ասել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել բնակչությանը չդանդաղեցնել իրենց վերաբերմունքը պատերազմին և օգտագործել բոլոր հարթակները՝ օգնելու ուկրաինացի զինվորներին և կամավորներին։
«Շատ քաղաքներ այժմ իրենց հանգիստ են զգում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է։ Ցավոք սրտի, նրա դաժանությունը երբեմն միայն ավելանում է, և մենք չպետք է մոռանանք դա։ Այնպես որ անպայման օգնեք բանակին, օգնեք կամավորներին, օգնեք բոլոր նրանց, ովքեր այս պահին մենակ են մնացել։ Անընդհատ օգտագործեք ձեր բոլոր շփումները արտերկրում, ձեր բոլոր լրատվամիջոցները, նույնիսկ պարզապես սոցիալական ցանցերը, ճշմարտությունը տարածելու համար մեր տարածքում պատերազմի և օկուպանտների հանցագործությունների մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։