Ուկրաինայի Սում քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Սում քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել։
«Վնասվել են դպրոցի շենքը, կենտրոնական քաղաքային հիվանդանոցը, մարզային շտապ բժշկական օգնության կենտրոնի շենքը և ջրամատակարարման օբյեկտը»,- ասված է Սումի շրջանի վարչակազմի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա: Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 37 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 33-ը։