Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ժամանակավոր միջանցքով Ուկրաինայից յոթ նավ է դուրս եկել
Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ժամանակավոր միջանցքով Ուկրաինայից յոթ նավ է դուրս եկել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ժամանակավոր միջանցքով Ուկրաինայից յոթ նավ է դուրս եկել։

«Ըստ թարմացված տվյալների՝ նոր միջանցքով անցել են յոթ նավ։ Գործընթացը շարունակվում է, մենք ամեն ինչ անում ենք մեր տարածքային անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։

Պլետենչուկի խոսքով՝ Սև ծովում ուկրաինական նավերի հիմնական սպառնալիքը ռուսական «Շահիդն» է, հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

«Մեր տարածքային ջրերից հետո նավերը մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի տարածքային ջրեր՝ ընդհուպ մինչեւ Բոսֆորի նեղուց։ Սա արդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծովն է, և, հետևաբար, այս տարածքին հարվածելը հարված է այս երկրներին»,- ասել է Պլետենչուկը։