Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից գիշերը արձակված 76 «Շահիդ» անօդաչու թռչող սարքերից 72-ը խոցվել են
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից գիշերը արձակված 76 «Շահիդ» անօդաչու թռչող սարքերից 72-ը խոցվել են

Ուկրաինական ուժերը գիշերը Ռուսաստանի կողմից արձակված 76 «Շահիդ» անօդաչու թռչող սարքերից 72-ը խոցել են։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ըստ ուկրաինական կողմի՝ օկուպացիոն ուժերը Կուրսկից, Յեյսկից և օկուպացված Ղրիմից անօդաչու թռչող սարքեր են գործարկել։

ՀՕՊ-ն աշխատել է գիշերը Կիևում, Օդեսայում, Խարկովում, Պոլտավայում, Սումիում և այլ շրջաններում։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերից երկուսը վերադարձել են Ռուսաստան, իսկ երկուսի գտնվելու վայրը կորել է Ուկրաինայում։

«Մեզ պետք են ավելի շատ հնարավորություններ՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը և հեռահար հարվածները՝ մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու համար»: Մենք դրա վրա աշխատում ենք Ուկրաինայի բոլոր գործընկերների հետ»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի ալիքում։