Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 61 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ, որից 46 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռներն էլ խոցվել են
Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ 61 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ է արձակել։ Ուկրաինային հաջողվել է խոցել 46 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ։
Ռուսաստանը հարձակվել է Օդեսայի, Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Կիևի, Չերկասիի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի և Կիրովոգրադի շրջանների վրա։
Չերկասի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտը։ Արդյունքում որոշ մարդիկ, այդ թվում՝ Չերկասի քաղաքում, մնացել են առանց էլեկտրականության։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Չերկասիի շրջանում տուժել են բնակելի շենքեր։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։
Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։