Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 68 անօդաչու թռչող սարք է ուղարկել, որոնցից 31-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 68 անօդաչու թռչող սարք է ուղարկել, որոնցից 31-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից

Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 68 անօդաչու թռչող սարք է ուղարկել, որոնցից 31-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Այս մասին տեղեկություն են տարածում Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Բացի այդ, օկուպացիոն ուժերը Ղրիմից և Կուրսկի մարզից չորս հրթիռ են արձակել, այդ թվում՝ «Իսկանդեր»: Ուկրաինայի ՀՕՊ-ի տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունը գիշերը գործել է Կիևի, Պոլտավայի, Չեռնիգովի, Սումիի և Չերկասի շրջաններում։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ եւս 36 անօդաչու թռչող սարքերի գտնվելու վայրը կորել է Ուկրաինայի տարբեր շրջաններում։ Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշել էին, որ բացի իրանական արտադրության «Շահիդ» անօդաչու թռչող սարքերից, ռուսական ուժերն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում անհայտ անօդաչու թռչող սարքեր, որոնք խոցվում են ուկրաինական ռադիոէլեկտրոնային պատերազմի տեխնիկայի միջոցով