Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ռուս զինվորականները անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, որոնցից երեքը հատել են Ռումինիայի սահմանը
Ռուս զինվորականները գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա 38 անօդաչու թռչող սարքերով, ուկրաինական պաշտպանական ուժերը կարողացել են խոցել դրանցից 25-ը, երեք «Շահիդ» հատել է Ռումինիայի սահմանը։
Ռուսաստանը հարձակվել է Օդեսայի շրջանի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկի հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման ժամանակ երեք ռուսական անօդաչու թռչող սարքեր լքել են Ուկրաինայի օդային տարածքը, որոնց հետքերը կորել են Ռումինիայի պետական սահմանը հատելուց հետո։
Բացի այդ, երկրի տարածքում անօդաչու թռչող սարքերի պայթյունների կամ կործանման մասին տեղեկություն ռումինական լրատվամիջոցներում չի հրապարակվել։