Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Կիևի երկնքում տասը անօդաչու թռչող սարք են խոցել
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Կիևի երկնքում տասը անօդաչու թռչող սարք են խոցել

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Կիևի երկնքում տասը անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Հարձակման հետեւանքով մոտ 20 ավտոմեքենա է վնասվել, չորս բնակելի տների ապակիներ են կոտրվել։ Դրոնի բեկորներն ընկել են մանկապարտեզի տարածքում:

Ըստ լրատվամիջոցների՝ Պեչերսկի թաղամասում ռուսական հարձակման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել հինգ հարկանի շենքի առաջին հարկում։ Հրդեհն արդեն մարված է։

Միաժամանակ օկուպացիոն ուժերը գիշերը հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակում են իրականացրել Օդեսայի շրջանի վրա։ Օդեսայի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մեկ մարդ է զոհվել։ Վնասվել են տներ և մեքենաներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 78 կամիկաձե անօդաչու թռչող սարք և վեց հրթիռ, որոնցից հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 66 անօդաչու թռչող սարք և 4 հրթիռ։