Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել ռուս զինվորականների արձակած 22 անօդաչու թռչող սարքերից 20-ը
Ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուս զինվորականների արձակած անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները գիշերը։
Ուկրաինայի Զինված ուժերի տվյալներով՝ ռուս զինվորականների կողմից արձակված 22 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 20-ը խոցվել են Խերսոնի, Սումիի, Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջանների վրա։
Բացի այդ, նշվում է, որ ռուս զինվորականները կիրառել են նաև «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռ։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով Ժիտոմիրի եւ Չեռնիգովի շրջաններում վնասվել են էլեկտրաէներգիայի օբյեկտները, ինչի պատճառով մի քանի բաժանորդներ չեն մատակարարվել էլեկտրաէներգիա։ Վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։