Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են ռուսական երեք Սու-34 ռմբակոծիչների խոցման մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են ռուսական երեք Սու-34 ռմբակոծիչների խոցման մասին

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են ռուսական երեք Սու-34 ռմբակոծիչների խոցման մասին։

Կիևի տվյալներով՝ զինվորականները ինքնաթիռները խոցել են երկրի հարավային հատվածում։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական տեսաուղերձում ասել է, որ ռուսական ռմբակոծիչները ոչնչացվել են Խերսոնի շրջանում։ Նա շնորհակալություն է հայտնել զինվորականներին:

Մոսկվայում չեն մեկնաբանել ուկրաինացի զինվորականների տարածած տեղեկությունը Սու-34-ի խոցման մասին։

Ինչպես գրում է «BBC»-ն, ինքնաթիռներն խոցվել են «Պատրիոտ» հրթիռային համալիրի կողմից։