Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են Օդեսայի շրջանի ուղղությամբ Ռուսաստանի արձակած բոլոր չորս հրթիռներն ու մեկ անօդաչու թռչող սարք
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են Օդեսայի շրջանի ուղղությամբ Ռուսաստանի արձակած բոլոր չորս հրթիռներն ու մեկ անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Ռուսաստանի կողմից Օդեսայի շրջանի ուղղությամբ արձակված բոլոր չորս հրթիռներն ու մեկ անօդաչու թռչող սարք։

Ինչպես նշել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գիշերվա ընթացքում օկուպացիոն ուժերը հրթիռներ են արձակել օդային և ծովային բազաներից՝ Սև և Ազով ծովերի ջրերից։ Մասնավորապես, Ռուսաստանը Ուկրաինայի հարավային շրջանների ուղղությամբ արձակել է երկու Х-59 տիպի ավիացիոն հրթիռ և երկու «Կալիբր» տիպի թեւավոր հրթիռ։

Բացի այդ, ռուսական ուժերը Դնեպրոպետրովսկի ուղղությամբ գործարկել են «Շահիդ» կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Բոլոր հինգ թիրախները ոչնչացվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից։