Ուկրաինայի ռազմական հետախուզությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Ղրիմի վրա հարձակման ժամանակ սպանվել է ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Ղրիմի վրա հարձակման ժամանակ սպանվել է ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովը հակիրճ խոսել է Ռուսաստանի հնարավոր լուրջ կորուստների մասին։
«Ես դա հաստատող որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է Բուդանովը։
Մինչ այդ ուկրաինացի զինվորականները մի շարք հարձակումներ են իրականացրել օկուպացված Ղրիմում գտնվող ռուսական ռազմական օբյեկտների վրա։ Ավելի ուշ սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ ռմբակոծության հետեւանքով կարող է վիրավորվել կամ զոհվել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։