Ուկրաինայի Ռադան Պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովին
Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի: Ուկրաինայի Ռադան աջակցել է Ռուստեմ Ումերովին այս պաշտոնում նշանակելուն։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Ռադայի 338 պատգամավոր, առարկություններ չեն եղել, 21 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։
Ումերովը նախկինում գլխավորել է Պետական գույքի հիմնադրամը։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ումերովը Ռուսաստանի հետ բանակցող պատվիրակության կազմում էր։ Նա մասնակցել է նաեւ անցյալ տարի Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններին, որոնց ընթացքում Կիեւն ու Մոսկվան փոխանակել են գերիներին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Ումերովը փոխարինել է Ալեքսեյ Ռեզնիկովին։