Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին օրինագծին
Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցմամբ աջակցել է Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով մի քանի պատգամավորների վրա։
Նշված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելու դեպքում կարող է արգելվել Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
Նախաձեռնությանը առաջին ընթերցմամբ աջակցել է 267 պատգամավոր, դեմ՝ 15-ը։