Ուկրաինայի Ռադան աջակցել է ևս 90 օրով ռազմական դրության և մոբիլիզացիայի երկարաձգմանը
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագիրը երկրում ռազմական դրությունը շարունակելու մասին։
Ինչպես գրում է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, համապատասխան բանաձևին աջակցել է 335 պատգամավոր։
Ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով՝ մինչև 2024 թվականի մայիսի 13-ը։ Ռադան արդեն տասներորդ անգամ երկարացրել է ռազմական դրությունը Ուկրաինայում։
Բացի այդ, 323 ձայնով պատգամավորները նույնպես կողմ են արտահայտվել զորահավաքի 90 օր երկարաձգմանը։