Ուկրաինայի Ռադան աջակցել է Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուն
Ուկրաինայի Ռադան աջակցել է Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուն

Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուն։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ բանաձեւին աջակցել է 327 պատգամավոր, դեմ՝ չորս պատգամավոր։

Ռեզնիկովը նախարար է աշխատել 552 օր։ Նրա խոսքով՝ նախարար նշանակվելուց 125 օր անց երկրում սկսվել է ռուսական լայնածավալ պատերազմ։ Նա խոսեց իր պաշտոնավարման ընթացքում նախարարության ձեռք բերած հաջողությունների մասին։

Նախագահի որոշմամբ Ալեքսեյ Ռեզնիկովին փոխարինելու է Ռուստեմ Ումերովը, ում նշանակման հարցը Ռադան կքննարկի սեպտեմբերի 6-ին։

Սեպտեմբերի 4-ին Ալեքսեյ Ռեզնիկովը Ուկրաինայի Ռադային է ներկայացրել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում։