Ուկրաինայի ռադան աջակցեց ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը

17:14, 08.05.2025

Ուկրաինայի ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթղթին աջակցել է 338 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել։

ԱՄՆ-ը և Ուկրաինան ապրիլի 30-ին ստորագրել են համաձայնագիր՝ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման նպատակով ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ Հիմնադրամի միջոցով մոբիլիզացվելու են միջոցներ՝ օգտագործված բնական պաշարներից, ենթակառուցվածքային օբյեկտներից և Ուկրաինայի այլ ակտիվներից ստացված եկամտից։

Բացի այդ, փաստաթղթի ստորագրումից հետո Վաշինգտոնի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կդիտվի որպես ներդրում այդ հիմնադրամում։

Նմանատիպ