Ուկրաինայի Ռադան 90 օրով երկարացրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան
Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է երկրում ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգմանը ևս 90 օրով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Որոշմանը կողմ է արտահայտվել խորհրդարանի 339 պատգամավոր։
Համապատասխան բանաձևը խորհրդարանին է ներկայացրել նախագահը։
Այսպիսով, Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը։