Ուկրաինայի ՊՆ. Ուկրաինայում Ռուսաստանի կորուստը կազմում է 18 հազար զինվոր
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում Ռուսաստանի կորուստը կազմում է 18 հազար զինվոր։
Նաև, ըստ գլխավոր շտաբի, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 644 տանկ, 1830 զրահամեքենա, 325 հրետանային միավոր, 54 հակաօդային համակարգ, 143 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 7 ռազմածովային նավ և 89 անօդաչու թռչող սարք։
Միաժամանակ, ըստ գլխավոր շտաբի, ռուսական կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ ինտենսիվ մարտերի պատճառով դժվար է ճշգրիտ թիվը որոշել։