Ուկրաինայի ՊՆ. Մելիտոպոլի նավթային պահեստում բռնկված հրդեհին Ուկրաինայի մասնակցությունը ոչ հաստատում ենք, ոչ՝ հերքում
Ուկրաինայի ՊՆ. Մելիտոպոլի նավթային պահեստում բռնկված հրդեհին Ուկրաինայի մասնակցությունը ոչ հաստատում ենք, ոչ՝ հերքում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է Ուկրաինայի մասնակցությունը Մելիտոպոլի նավթային պահեստում բռնկված հրդեհին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։

«Ցանկանում եմ նշել, որ այսօր ուկրաինական պետությունը պաշտպանական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում՝ ռուսական ագրեսիան հետ մղելու նպատակով։ Սա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող բոլոր սխալ հաշվարկների, աղետների և բոլոր միջադեպերի համար։ Մենք առաջին անգամը չէ, որ նման մեղադրանքներ ենք լսում։ Ուստի ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում այս տեղեկությունը»,- ասաց Մոտուզյանիկը։