Ուկրաինայի փոխվարչապետն ասում է, որ «Ազովստալից» մարդասիրական միջանցքն այսօր չի բացվի, քանի որ այս հարցում համաձայնություն չկա
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասում է, որ «Ազովստալից» մարդասիրական միջանցքն այսօր չի բացվի, քանի որ այս հարցում համաձայնություն չկա։
«Այդ պատճառով մենք դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որպեսզի նա լինի մարդասիրական միջանցքի բացման նախաձեռնողն ու երաշխավորը։ Խոսքը միջանցքում գտնվող քաղաքացիական անձանց մասին է, որոնք մնում են «Ազովստալում»։ Մասնավորապես, մենք պահանջում ենք, որ մարդասիրական շարասյան մեջ լինեն ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ներկայացուցիչները»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այսօր՝ Կիևի ժամանակով ժամը 14:00-ին, միջանցք է բացվելու Ազովստալից խաղաղ քաղաքացիների համար։