Ուկրաինայի փոստ. Վրաստանը 191 երկրների թվում առաջին տեղում է Ուկրաինային մարդասիրական բեռներ ուղարկելու առումով
Վրաստանը 191 երկրների թվում առաջինն է Ուկրաինային 400 տոննա մարդասիրական օգնություն մատակարարելու առումով,- համապատասխան պաշտոնական տվյալները հրապարակել է Ուկրաինայի պետական փոստ «Ուկրպոշտա»-ն։
Ըստ նույն գերատեսչության՝ Վրաստանն ընդգրկվել է այն 14 երկրների թվում, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ են տալիս անվճար փոստային ծանրոցներ ուղարկել Ուկրաինա՝ իրենց նախընտրած հասցեատիրոջը։
«Ուկրպոշտա»-ի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում Ռումինիան է՝ 80 տոննա մարդասիրական օգնությամբ, որին հաջորդում է Բելգիան՝ 40 տոննա։ Ուկրաինական փոստի հրապարակած տեղեկատվությունը արտացոլում է ապրիլի 1-ի տվյալները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ առաջին մարդասիրական բեռն Ուկրաինա ուղարկվեց փետրվարին։ Նաև Վրաստանի վարչապետի որոշմամբ, երկրի բոլոր շրջանների պետական ներկայացուցիչների և ներգրավմամբ, մի քանի շաբաթ առաջ մարդասիրական բեռներ են հավաքվել Վրաստանի ողջ տարածքում և ուղարկվել Ուկրաինա։
Ուկրաինացիներին օգնելու համար մարդասիրական օգնությունը հավաքվել և ուղարկվել է Ուկրաինա Վրաստանի խորհրդարանի, Թբիլիսիի քաղաքապետարանի, պատրիարքարանի, Պարենի ազգային գործակալության կողմից։
Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը մեկնարկեց «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավը, որում վրացական ընկերությունների կողմից արտադրված կամ նրանց կողմից գնված տարբեր կարիքների արտադրանքը երեք փուլով ուղարկվեց Ուկրաինա։
Ուկրաինա մարդասիրական բեռների առաքումը լոգիստիկ կերպով ապահովել է «Վրացական փոստը»՝ «Ուկրաինական փոստի» հետ համագործակցությամբ։ Միաժամանակ «Վրացական փոստը» արշավ է սկսել և ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության, Վրաստանի կառավարության որոշմամբ անվճար մարդասիրական ծանրոցեր է ուղարկում Ուկրաինա։
Ինչպես նաև Վրաստանի փոստի աշխատակիցները հումանիտար ծանրոց են ուղարկել Ուկրաինայի պետական փոստ Ուկրպոշտայի աշխատակիցներին՝ ի նշան համերաշխության։
«Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Վրաստանից ուկրաինացի ժողովրդին օգնելու համար ուղարկվել են անհրաժեշտ տարբեր ապրանքներ, այդ թվում՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և բժշկական օգնություն», – ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։