Ուկրաինայի պետական մաքսային ծառայության տվյալներով, լեհ ֆերմերները շարունակում են արգելափակել Ուկրաինայի հետ 4 անցակետ
Լեհ ֆերմերները շարունակում են արգելափակել ուկրաինական սահմանի մոտ 4 անցակետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի մաքսային պետական ծառայությունը։
«Մեդիկ-Շեգին» անցակետում բեռնատարների տեղաշարժը երկու ուղղություններով սահմանափակ է, իսկ ավտոբուսների և մարդատար ավտոմեքենաների տեղաշարժն իրականացվում է անխափան։
«Կորչևա-Կրակովեց» անցակետում բեռնատարների տեղաշարժը մինչև ապրիլի 20-ի առավոտյան ժամը 09:00-ն արգելափակված կլինի։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լեհ ֆերմերներին կոչ էր արել դադարեցնել Ուկրաինայի հետ սահմանի արգելափակումը։ Տուսկի խոսքով՝ Ուկրաինան ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։