Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ռուսները չեն գրավել Լիման քաղաքը

17:54, 28.05.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ռուսաստանի տարածած տեղեկությունը Լիման քաղաքի գրավման մասին։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյիարի խոսքով, ռուսները չեն գրավել Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Լիման քաղաքը։

Աննա Մալիյարի խոսքով՝ քաղաքում դեռ ակտիվ մարտեր են ընթանում։

«Իրավիճակը բարդ է, սակայն ուկրաինական զինված ուժերը շարունակում են դիմադրել», – ասել է Մալյարը։

Աննա Մալյարիի կարծիքով, քաղաքի գրավման մասին հայտարարություն անելն ճիշտ չէ, քան դեռ այնտեղ մարտեր են ընթանում։

ՌԴ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը լիարժեք վերահսկողություն են հաստատել Լիման քաղաքի վրա։

Նմանատիպ