Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզական ուժերը հատուկ գործողություն են անցկացրել Ղրիմի թերակղզում
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզական ուժերը հատուկ գործողություն են անցկացրել Ղրիմի թերակղզում

Ուկրաինայի ռազմական հետախուզության ուժերը հատուկ գործողություն են անցկացրել Ղրիմի թերակղզում։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին ուկրաինական հետախուզության անձնական կազմը տեղափոխվել է Ռուսաստանին բռնակցված թերակղզի եւ տեղի է ունեցել պայքար։

«Հատուկ գործողության շրջանակներում անձնակազմը գտնվել է Ղրիմի թերակղզում։ Այս հատուկ գործողությունը համատեղ իրականացվել է հետախուզության գլխավոր ստորաբաժանման և ռազմածովային նավատորմի ներկայացուցիչների կողմից։ Հատուկ գործողության նպատակներին հասել ենք: Կորուստ չկա: Հատուկ գործողությունը շարունակվում է, մենք բոլոր մանրամասները չենք բացահայտի, հակառակորդը կորուստներ ունի»,- ասել է Յուսովը։