Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ հոկտեմբերի 1-ին անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել ռուսական Սմոլենսկի ավիաշինական գործարանի վրա
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանումը հաստատում է, որ հոկտեմբերի 1-ին անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել ռուսական Սմոլենսկի ավիաշինական գործարանի վրա։
Հարձակման թիրախը X-59 հրթիռներ արտադրող գործարանն էր։ Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ չորս անօդաչու թռչող սարքերից երեքը խոցել են թիրախը, հարվածների արդյունքում խաթարվել է տարբեր մոդիֆիկացիաների X-59 հրթիռների արտադրության գործընթացը։
X-59 հրթիռի հեռահարությունը 280 կիլոմետր է։ Ըստ ուկրաինական կողմի՝ այս տեսակի հրթիռները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից կիրառվող հրթիռներից մեկն է Ուկրաինայի ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին անօդաչու սարքերով հարձակվել են Սմոլենսկի և Սոչիի վրա։