Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևի Օբոլոն շրջանում ռուսական հետախուզական-դիվերսիոն խմբեր են գործում
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևի Օբոլոն շրջանում ռուսական հետախուզական-դիվերսիոն խմբեր են գործում։
Այդ մասին գերատեսչությունը հայտարարություն է հրապարակում «Twitter»-ի իր էջում։ Նախարարությունը կոչ է անում բնակչությանը լինել զգույշ:
«Քաղաքացիներին խնդրում ենք տեղեկացնել տեխնիկայի տեղաշարժի մասին։ Պատրաստեք Մոլոտովի կոկտեյլները, չեզոքացրեք օկուպանտներին: Խաղաղություն ձեզ, զգուշացեք: Մի լքեք ձեր տները»,- ասված է հայտարարության մեջ։