Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ արտերկրում գտնվող ուկրաինացի տղամարդիկ կզորակոչվեն բանակ, իսկ չներկայանալու դեպքում կդիտարկվեն պատժամիջոցներ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ Ուկրաինայի կառավարության որոշմամբ եկող տարվանից արտերկրում գտնվող ուկրաինացի տղամարդիկ կզորակոչվեն բանակ։ Նրա խոսքով, եթե նրանք չներկայանան զինված ուժերի հավաքագրման կետերում, ապա նրանց նկատմամբ պատժամիջոցներ կդիտարկվեն։
Այսպիսի հայտարարություն Ռուստեմ Ումերովը արել է գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Ինչպես նշեց Ումերովը, հետեւողականությունն անհրաժեշտ է. Ըստ իր իսկ հայտարարության՝ ապագա զինվորականները պետք է նախապես իմանան, թե ինչ են սովորելու և ինչով են հագեցվելու, որտեղ և երբ են ծառայելու, երբ են ազատվելու։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ուկրաինան ծրագրում է մոբիլիզացնել 450-500 հազար նոր զինվոր։ Նոյեմբերին նա Ումերովին և Գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին հանձնարարեց հանդես գալ զգալի թվով մարդկանց մոբիլիզացնելու նոր ընթացակարգով։ Զելենսկին նաև ասաց, որ մի քանի առանցքային հարցեր պետք է քննարկվեն նախքան պլանը պաշտոնապես հաստատելը, ներառյալ՝ զորքերի ռոտացիայի և զորացրման մասին դրույթները, որոնք կազդեն զինվորների վրա, որոնք կռվում են մոտ երկու տարի: