Ուկրաինայի պաշտպանության նախարարը և մեր հինավուրձ գործընկերները՝ Վրաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Եվրամիությունը, մեզ կմիանան վաղվա նախարարների հանդիպմանը. Ենս Ստոլտենբերգ
Ուկրաինայի պաշտպանության նախարարը և մեր հինավուրձ գործընկերները՝ Վրաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Եվրամիությունը, մեզ կմիանան վաղվա նախարարների հանդիպմանը. Ենս Ստոլտենբերգ

Պուտինի դաժան ներխուժումն Ուկրաինա ամեն օր մահ ու ավերածություն է բերում,- այս մասին պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի խոսքով՝ սա ցնցել է աշխարհը և ցնցել միջազգային կարգը։

«Ամիսներ շարունակ մենք մերկացրել ենք ռուսական ստերի երկար ցուցակը։ Նրանք պնդում էին, որ Ուկրաինա ներխուժելու ծրագրեր չունեն։ Բայց նրանք արեցին։ Նրանք պնդում էին, որ հետ են քաշել ռազմական ուժերը, թեև ավելի շատ են ուղարկել: Նրանք պնդում էին, որ պաշտպանում են քաղաքացիներին: Փոխարենը խաղաղ բնակիչներ են սպանվում։ Հիմա անհեթեթ մեղադրանքներ են հնչեցնում Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների, քիմիական զենքի մասին։ Սա հերթական սուտն է։ Մենք մտահոգված ենք, քանի որ Ռուսաստանն ինքը կարող է քիմիական զենք կիրառել։ Ուկրաինացի ժողովուրդը պայքարում է և պաշտպանում է իր տունն ու ապագան։ Մենք պետք է օգնենք նրանց։

Վաղը մեզ կմիանան Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և մեր հինավուրձ գործընկերները՝ Վրաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Եվրամիությունը։ Ամբողջ աշխարհը դատապարտեց այս անիմաստ պատերազմը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, Եվրամիությունը և այլ երկրներ աննախադեպ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար տարիներ մարզել են տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների։ Նրանցից շատերն այժմ կռվում են առաջնագծում։ Դաշնակիցներին մատակարարվում է նաև կարևորագույն սարքավորումներ, այդ թվում՝ հակատանկային և հակաօդային պաշտպանության զենքեր, անօդաչու սարքեր, զինամթերք և վառելիք։ Այս ուսուցումն ու տեխնիկան օգնում են Ուկրաինային պաշտպանվել իրեն»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։