Ուկրաինայի պաշտպանության նախարար. Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինքնիշխան երկրներ են, մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի հետ չենք խոսի այդ հարցի շուրջ
Ուկրաինայի պաշտպանության նախարար. Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինքնիշխան երկրներ են, մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի հետ չենք խոսի այդ հարցի շուրջ

Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինքնիշխան երկրներ են, մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի հետ չենք խոսի այդ հարցի շուրջ,- Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Մենք Ռուսաստանի հետ չենք խոսում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինքնիշխան երկրներ են, մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Սա ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Սա մեզ համար օրենք է։ Մենք չենք խոսի այդ հարցի մասին Ռուսաստանի հետ»,- ասել է Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարն այսօր ներկա է գտնվել Չեռնոբիլի գոտում անցկացվող զորավարժություններին։