Ուկրաինայի ոստիկանության տվյալներով, Օդեսայում ռուսական հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, տասը վիրավորվել
Օդեսայում ռուսական հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, տասը վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով, Ռուսաստանը հրթիռներով ու անօդաչու սարքերով զանգվածային հարձակում է իրականացրել քաղաքի կենտրոնի վրա։ Վնասվել են տաճարը, բնակելի տները, խանութները, ջերմամատակարարման հիմնական խողովակաշարը և մեքենաները։
Վիրավորների թվում կա մեկ երեխա։
Անցած գիշերվա ընթացքում ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են երկու ավիացիոն հրթիռ և 29 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են ոչնչացնել մեկ հրթիռ և 25 անօդաչու թռչող սարք։