Ուկրաինայի ՆԳՆ-ն տարածում է Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով արված կադրերը
Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակում է Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանված կադրերը։
«Ռուսաստանի կողմից ավերված հերթական ուկրաինական քաղաքը։ Ահա թե ինչ տեսք ունի այսօր Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը։ Այրված հողեր, ավերված տներ։ Ռուսաստանը բերում է միայն անախորժություն, ցավ ու ավերածություններ»,- ասված է Ուկրաինայի ՆԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։
Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարվել էր, որ ռուս զինվորականները առաջ են շարժվել Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքում, որտեղ ավերվել են թաղամասերը։
Տորեցկ քաղաքն առաջնագծում է 2014 թվականից։
Մինչ Ռուսաստանի լայնածավալ միջամտությունը քաղաքի բնակչությունը գերազանցում էր 30 հազարը։