Ուկրաինայի ՆԳ նախարարության հաղորդմամբ, հրթիռը դիպել է Կիևում 16-հարկանի բնակելի շենքին
Այսօր առավոտյան Կիևում մի քանի պայթյուն է որոտացել։ Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով՝ հրթիռներից մեկը դիպել է 16-հարկանի բնակելի շենքին։ Քաղաքացիները տարհանվել են:
Պայթյունի ալիքը վնասել է կողքին կանգնած մեքենաները։ Վնասվել է յոթ մեքենա։
Կիևի վրայով այս պահին ծուխ է նկատվում տարբեր ուղղություններով։