Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ասում է, որ Բուչայում զոհերի թվի հաշվարկը կտևի ևս երկու շաբաթ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկու խոսքով՝ Բուչայի շրջանում զոհերի հաշվարկը կտևի առնվազն երկու շաբաթ։ Դենիս Մոնաստիրսկու խոսքով՝ Կիևի մարզում մաքրում են ավերակները և ստուգում տները, որտեղ դեռևս մահացածներ են հայտնաբերվում։
«Ավերակների ապաշրջափակման համար կպահանջվի ևս երկու շաբաթ, և սա կլինի միայն առաջին փուլը։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք նշել այս բնակավայրերում սպանվածների առաջին թիվը»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարը։
Մոնաստիրսկին նշել է, որ պատերազմի սկզբից ի վեր ազգային ոստիկանությունը ավելի քան 4200 գործ է բացել Ռուսաստանի կողմից պատերազմի օրենքների խախտման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Կիևի մարզում աշխատում են Արտակարգ իրավիճակների ծառայության պիրոտեխնիկոսների 17 խումբ, որոնք վերջին 24 ժամում հայտնաբերել են ավելի քան 6500 պայթուցիկ սարք։